ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Քոբուլեթիի մոտ ձկնորսանավ է սուզվել

Քոբուլեթիի մոտ ձկնորսանավ է սուզվել
08.12.2019 | 09:15

Փոթիից Քոբուլեթի ուղևորվող վրացական ձնկորսանավը տեղ չհասած խորտակվել է: Անձնակազմի 8 անդամներին փրկել է մոտիկ գտնվող մի նավ: Փրկվածներից մեկը «Գրուզիա օնլայն» կայքին պատմել է, որ գիշերը նավը հարվածել է ինչ-որ բանի, պարզվել է ծառ է, որի պատճառով պատռվածք է առաջացել ու սուզվել: Նավի վրա 30 տոննա բեռ կար:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ